• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 17:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:53, 14 Դեկտեմբեր 2014

Դեմիթաշ. «Պատգամավորներ ենք դարձնելու և՛ ալևիներին, և՛ հայերին»

Դեմիթաշ. «Պատգամավորներ ենք դարձնելու և՛ ալևիներին, և՛ հայերին»

Թուրքիայի ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ, ծագումով զազա քուրդ Սելահաթթին Դեմիրթաշը մի շարք հայտարարություններով է հանդես եկել թուրքական «Yol TV» հեռուստաալիքի եթերից: Խոսելով 2015-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից` Դեմիրթաշը նշել է, որ «HDP»-ն որպես կուսակցություն վստահաբար մասնակցելու է ընտրություններին` հաղթահարելով 10 տոկոսի պարտադիր շեմը:

«Ի՞նչ է, գողերը կարող են նպատակ ունենալ հասնելու 50 տոկոս ձայների, իսկ մենք չե՞նք կարող հաղթահարել 10 տոկոսանոց շեմը»,- ակնարկելով իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը` ասել է Դեմիրթաշը: Նա նաև հերքել է իշխանական ճամբարից իրեն ուղղված քննադատությունները, թե իբր համագործակցում է գյուլենական ուժերի հետ: Հարցազրույց տալ գյուլենական համայնքին մոտ կանգնած թերթերից մեկին, ըստ Դեմիրթաշի, դեռ չի նշանակում համագործակցել նրանց հետ:

«HDP»-ի համանախագահը մասնավորապես դժգոհել է, որ ալևիներին տեղ չեն տալիս իշխանական համակարգերում: Մինչևիսկ հասարակ տնօրենի պաշտոնում չեն նշանակում որևէ ալևիի: Բայց հարկավոր է, որ նրանք պատգամավորներ ունենան օրինակ խորհրդարանում:

«Մեծ թվով ալևի պատգամավորներ պետք է լինի,- ասել է Դեմիրթաշը: - Ալևիի, հայի, քրդի հոգսերը մեր հոգսերն են լինելու: Ձեռքի ձեռքի ենք տալու, պատգամավորներ ենք դարձնելու և ալևիներին, և հայերին»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}