• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:17, 15 Դեկտեմբեր 2014

Հասան Ջեմալ. «Էրդողանը կրակի հետ է խաղում»

Հասան Ջեմալ. «Էրդողանը կրակի հետ է խաղում»

Մի քանի օր շարունակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Թուրքիայում իրավապահները պետք է ձերբակալեն մի շարք քաղաքացիների, որոնց շարքերում կլինեն նաև լրագրողներ: Եվ ահա դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ոստիկանությունը միաժամանակյա օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգներում և բերման ենթարկել ավելի քան 3 տասնյակ մարդու: Ստամբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն 31 կասկածյալի ձերբակալության մասին որոշում է ընդունել: Հրապարակվել է ձերբակալվածների անվանացանկը,  որոնց մեջ կա նաև հայտնի «Զաման» ընդդիմադիր պարբերականի խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև մոտ երկու տասնյակ լրագրողներ: Ձերբակալվածները մեղադրվում են «Իշխանությունը զավթելու, զինված ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու, խարդախություն և զրպարտություն անելու մասին» հոդվածի հատկանիշներով:

Թուրքական «T24» լրատվակայքի տեղեկացմամբ` ոստիկանությունն այդ արշավն իրականում սկսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի հետ առճակատման մեջ գտնվող գյուլենական համայնքի գաղափարները կիսող լրատվամիջոցների դեմ: Տեսակետ կա, որ նման կերպ թուրքական իշխանությունները փորձում են լռեցնել գյուլենականներին:

Լրագրողների զանգվածային ձերբակալությունը Թուրքիայի հասարակական և մտավորական շրջանակներում առաջացրել է մեծ վրդովմունք ու դժգոհություն, որը դրսևորվել է սոցմեդիայում: Հանրաճանաչ բազմաթիվ գործիչներ Twitter միկրոբլոգի միջոցով իրենց դատապարտող խոսքերն են հասցեագրել իշխանություններին: Մասնավորապես թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալը Twitter-ում գրել է, որ Էրդողանը կրակի հետ է խաղ անում, չի կարողանալու ճզմել մարդկանց ազատությունները: «Ռադիքալ» պարբերականի սյունակագիր Ջենգիզ Չանդարը իր զորակցությունն է հայտնել ձերբակլաված լրագրողներին և թուրքական իշխանությունների արարքն անվանել դեպի բռնապետություն տանող անխոհեմություն: «Ջումհուրիյեթ» թերթի հրապարակումների համակարգող Մուրադ Սաբունջուն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որ Թուրքիայում լրագրության վրա բանեցվող ճնշումների ու բռնությունների դեմ պայքարի դուրս գալն առնվազն պատվի հարց է:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}