• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:10, 16 Դեկտեմբեր 2014

Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդես

Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Թուրքիան և հայկական ուրվականը, քայլեր ցեղասպանության հետքերով» գրքի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի հեղինականերն են ֆրանսիական «Լե Ֆիգարո» և «Լը մոնդ» թերթերի լրագրողներ Լորա Մաշանը և Գիյոմ Պերյեն:

Գիրքը պատմում է  Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության բանակցությունների սկսման պահից՝ 2004 թվականից, մինչև օրս այնտեղ տեղի ունեցած փոփոխությունների մասին և  ներկայացնում է  Թուրքիայում ամենազգայուն թեմաներից մեկի` Հայկական հարցի վերաբերյալ  վկայություններն  ու տարբեր մոտեցումները:

Ինչպես գրում է լրագրող Հրանտ Գասպարյանը թուրքական « Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքում, հեղինակները  ցեղասպանության զոհերի և  անգամ վերապրածների երեխաների և թոռների վկայությունների միջոցով  պաշտոնական պատմությանը հակադրում են մեկ այլ պատմություն:

Գիրքը բաղկացած է 18 գլխից, որոնցում ներկայցվում են Ֆրանսիայում, Ստամբուլում, Թուրքիայի արևելյան շրջաններում ձեռք բերված  նյութերը, ցեղասպանությունը վերապրած հայերի թոռների պատմությունները, խոսվում է իսլամացված հայերի, Սևան Նիշանյանի մասին, Դպրեվանք դպրոցի մասին, որի շրջանավարտներից է եղել նաև պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքը:
Գրքի թարգմանիչ Ռենան Աքմանը հույս ունի, որ գիրքը կազդի հատկապես Թուրքիայի երիտասարդ քաղաքացիների վրա և  կմղի դեպի ճշմարտությունը տանող ցնցող ճամփորդության:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}