• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:18, 16 Դեկտեմբեր 2014

«Թուրքիայում եթե քննադատես իշխանությանը, հաջորդ օրը դուռդ կթակեն հարկային տեսուչները»

«Թուրքիայում եթե քննադատես իշխանությանը, հաջորդ օրը դուռդ կթակեն հարկային տեսուչները»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է դեկտեմբերի 14-ի ոստիկանական օպերացիային, որի ժամանակ ձերբակալվել էին շուրջ երկու տասնյակ լրագրողներ:

Թուրքիայի երիտասարդ գործարարների միության կազմակերպած ծրագրին մասնակցելիս` Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան սրընթաց արագությամբ գնում է դեպի բռնատիրական կառավարում:

«Մամուլի ազատությունից ենք խոսում: Անազատ մամուլի երկրում ժոողովուրդն էլ ազատ չէ: Դուք չեք կարողանում օգտվել տեղեկացված լինելու ձեր իրավունքից: Առավոտ գիշերով կգան ձեռ դուռը կթակեն, բերման կենթարկեն, ցուցմունք կվերցնեն ձեզնից»,- ըստ «Զաման» պարբերականի` ասել է ընդդիմադիր առաջնորդը:

Դատապարտելով իշխանությունների կողմից բանեցվող ճնշումը մարդկանց խոսքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի վրա` Քըլըչդարօղլուն հիշեցրել է Թուրքիայում ժողովրդավարության բացակայությա մասին:

«Եթե իշխանությանը քննադատես, հաջորդ օրը դուռդ կթակեն հարկային տեսուչները: Սրա անունը ժողովրդավարություն չէ»:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Թուրքիայում իրավապահները պետք է ձերբակալեն մի շարք քաղաքացիների, որոնց շարքերում կլինեն նաև լրագրողներ: Եվ ահա դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ոստիկանությունը միաժամանակյա օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգներում և բերման ենթարկել ավելի քան 3 տասնյակ մարդու:  Ստամբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն 31 կասկածյալի ձերբակալության մասին որոշում է ընդունել: Հրապարակվել է ձերբակալվածների անվանացանկը,  որոնց մեջ կա նաև հայտնի «Զաման» ընդդիմադիր պարբերականի խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն: Ձերբակալվածները մեղադրվում են «Իշխանությունը զավթելու, զինված ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու, խարդախություն և զրպարտություն անելու մասին» հոդվածի հատկանիշներով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}