Տարածաշրջան10:33, 25 Փետրվար 2015
Շահ Սուլեյմանի դամբարանի օպերացիան`թուրք ծաղրանկարիչի աչքերով

Թուրք հայտնի ծաղրանկարիչ Մուսա Քարթն անդրադարձել է թուրքական զինուժի իրականացրած Շահ Սուլեյմանի դամբարանի տեղափոխման և պատվո պահակախմբի անձնակազմի տարհանման հատուկ օպերացիային:
Ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի կայքում հրապարակված 2 ծաղրանկարներում թեմայի հերոսներ են ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Առաջին ծաղրանկարում Շահ Սուլեյմանի մասունքները կրող պատգարակն ամեն մեկը քաշում է իր կողմ: Էրդողանըհայտարարում է, թե ինքն է իրականցրել օպերացիան: Իսկ Դավութօղլուն հակառակվում է` ասելով. «Ոչ, ես եմ իրականացրել»:
Երկրորդ ծաղրանկարում Դավութօղլուն հրճվանքով հայտնում է, թե Շահ Սուլեյմանի անվտանգությունն արդեն ապահովված է: Դի տեղափոխող մեքենայի ղեկին նստած Դավութօղլուն նշում է, որ այսուհետև նախընտրական քարոզարշավների ժամանակ շրջելու է Շահ Սուլեյմանի հետ միասին:
Հիշեցնենք, որ թուրքական բանակի ստորաբաժանումները Սիրիայի տարածքում փետրվարի 22-23-ին իրականացրել էին «Շահ Ֆըրաթ» անվամբ անդրսահմանային հատուկ գործողություն` կազմակերպելով Շահ Սուլեյմանի դամբարանի տեղափոխությունը: Շահ Սուլեյմանը համարվում է Օսմանյան կայսրության հիմնադիրը: Նա խեղդվել է Եփրատ գետում և թաղվել գետի մոտակայքում: Նրա շիրիմը թուրքերի համար սրբավայր է համարվում: Ու թեև այժմ Շահ Սուլեյմանի դամբարանը գտնվում է Սիրիայի տարածքում, բայց 1912-ին կնքված պայմանագրով Թուրքիային իրավունք է տրված դամբարանի վրա տեղադրել է դրոշ և պատվո պահակախումբ կարգել:
Նյութին առնչվող ալբոմ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |