• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:38, 05 Մարտ 2015

Zaman. Գալիպոլիի 100 ամյակի միջոցառումների նախապատրաստություններ չկան

Zaman. Գալիպոլիի 100 ամյակի միջոցառումների նախապատրաստություններ չկան

Թուրքիայում Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) հաղթանակի հարյուրամյակի առթիվ ակնկալվող լայնամասշտաբ միջոցառումները հայտնվել են փակուղում: Այս մասին հայտնող թուրքական ընդդիմադիր «Զաման» պարբերականի կայքը նկատել է տալիս, որ մինչև հաղթանակի օրը երկու շաբաթ է մնացել, իսկ թերակղզում հիշատակման միջոցառումների կամ որևէ նախագծի հետք անգամ չի երևում:

«Չանաքքալեի հաղթանակի 100 ամյակի առթիվ մեծ տոնակատարությունների սպասելիքները հիասթափության են վերածվել: Չանաքքալեի քաղաքապետ Ուլգյուր Գյոքհանը տեղեկացրել է, որ 100 ամյակի միջոցառումների նախապատրաստությունները լավ չեն ընթանում: Ըստ քաղաքապետի` ստեղծվել է տարածքային հանձնաժողով, բայց ոչ համապատասխան բյուջե կա, ոչ էլ անձնակազմ: Քաղաքապետարանը փորձում է իր հնարավորությունների սահմաններում 100 ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել, բայց դրանք բավարար չեն»:

Նույն աղբյուրի համաձայն` Գալիպոլիի 100 ամյակի տոնակատարությունների մասին դեռ չորս-հինգ տարի առաջ ամպագորգոռ հայտարարություններ էին արվում, «Չանաքքալե 2015 գործակալություն» հիմնադրելու մասին էր խոսվում, իսկ երեք տարի առաջ Չանաքքալեի նահանգապետարանի կողմից հիմնվել էր «2015թ. համակարգող կենտրոնը», սակայն «այդ կառույցը փորձում է գիտաժողովների, պոեզիայի ընթերցումների, հուշարձանների մոտ անցկացվող փոքրամասշտաբ արարողությունների միջոցով ծածկել չիրականացվող նախագծերի բացթողումները»:

«Զամանը» տեղեկացնում է, որ չնայած բոլոր նախնական հայտարարություններին` այս տարվա մարտի 18-ի Չանաքքալեի միջոցառումները ոչնչով չեն տարբերվելու նախորդ տարիներից: Այդ օրը լինելու են միայն երկու միջոցառում` քաղաքի կենտրոնում գտնվող «Մարտի 18»-ի հրապարակում և «Զոհերի հուշարձանի» մոտ:

Մինչդեռ, ավելի վաղ Չանաքքալեի նահանգապետարանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ մարտի 18-ին և ապրիլի 24-25-ին Չանաքքալեի հաղթանակի 100 ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրված մեծաթիվ հյուրերի և ակնկալվող բազմամարդության պատճառով Թուրքիայի քաղքացիներին արգելվում է այդ օրերին մուտք գործել միջոցառումների տարածք: Այս հայտարարությունը նույնիսկ Թուրքիայի որոշ քաղաքացիական-հասարակական  կազմակերպությունների կողմից բողոքի և դատարան դիմելու պատճառ էր հանդիսացել:

Չանաքքալեի քաղաքապետը այս առթիվ նշել է.« Այս աշխատանքները պետք էր երկու տարի առաջ նախագծել: Նահանգապետ Ահմեթ Չընարը և նախկին նահանգապետ Գյունգյոր Ազիմ Թունան պայքարեցին, բայց նրանց լիազորություն և միջոցներ չտրվեցին: Մեղավորն Անկարան է: Հուսով եմ ` 2015թ. ընթացքում կկարողանանք որոշ նախագծեր իրականացնել: Որոշակի անհանգստություն ունեմ: Հուսով եմ` մեր նախագծերը նոելանդացիների միջոցառումներից պակաս ազդեցիկ չեն լինի»:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}