Քաղաքական07:49, 05 Մարտ 2015
Դավութօղլուն 100 ամյակը համարել է ազգային խնդիրների լուծման կարևոր առիթ

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավուօղլուն հանդիպել է թուրք-ամերիկյան միությունների ղեկավար կազմի հետ: Թուրքական «haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ` այլ թեմաների շարքում Դավութօղլուն անդրադարձել է նաև Հայկական հարցին:
Թուրքիայի վարչապետը մասնավորապես նշել է , որ ազգային խնդիրները լուծելիս անհրաժեշտ է մի կողմ դնել տարակարծությունները և իր իսկ բնորոշմամբ «1915թ. դեպքերի» հարյուրամյակը այդ առումով կարևոր առիթ է:
«Մեր ազգի մեջ վրեժի և ատելության զգացումներ չկան: Մենք ուզում ենք, որ դուք ոչ մի դեպքում այստեղի հայերի հանդեպ որևէ հետին միտք, որևէ կանխակալ կարծիք չունենալով, նրանց հետ բարեկամական հարաբերություններ կառուցելով` փորձեք լուծել Հայկական հարցը, ինչը թե ձեզ, թե մեր ազգին պատիվ կբերի: Սակայն եթե մեր ազգն առանց պատճառի ստորացվի, մեզ վիրավորանք հասցվի, այդ ժամանակ բոլորիդ պարտքն է` ուս ուսի տված անհրաժեշտ գործունեություն ծավալել այդ նվաստացումների, այդ վիրավորանքների կամ անտեղի մեղադրանքների դեմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |