Տարածաշրջան10:05, 05 Մարտ 2015
Թուրքիայի օդուժի հրամանատարը ադրբեջանում քննարկել է ռազմական համագործակցության հարցեր

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթուրքը մեկնել է Ադրբեջան, որտեղ Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ըստ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության` կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը և տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարը կարևորել է Թուրքիայի Քոնիա քաղաքում անցկացված թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի «Թուրազ բազե» զորավարժությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քոնիա քաղաքում օրերս տեղի էր ունեցել թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություն:
Զորավարժության ընթացքում, որին մասնակցել է 106 ադրբեջանցի զինծառայող, օգտագործվել են F-16, MIG-29, SU-25 F-4E 2020, E-7T տիպի մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև թուրքական արտադրության AS-532, UH-1H տեսակի ուղղաթիռներ: Զորավարժության նպատակը թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության ընդլայնումն էր և կատարելագործումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |