Տարածաշրջան08:31, 07 Մարտ 2015
Թուրքիայի կառավարությունից 3 նախարար հրաժարական է տվել

Թուրքիայի կառավարության երեք նախարարներ հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին իրանց պատգամավորական թեկնածությունն առաջադրելու համար հրաժարականի դիմումներ են ներկայացրե:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` մարտի 6-ին հրաժարական են տվել արդարատադության նախարար Բեքիր Բոզդաղը, ներքին գործերի նախարար Էֆքան Ալայը, ինչպես նաև տրանսպոսրտի և կապի նախարար Լյութֆի Էլվանը:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը, նախարարների հրաժարական տալու մասին լուրը կառավարության նիստի ժամանակ հայտնել էր Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և ներկայացրել նոր նախարարների անունները: Ըստ այդմ` արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Քենան Իփեքը, ներքին գործերի նախարար կդառնա Սեբահաթթին Օզթյուրքը, իսկ տրանսպորտի և կապի նախարար կնշանակվի Ֆերուդդին Բիլգինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |