Քաղաքական09:39, 10 Մարտ 2015
Աբդուլլահ Գյուլը չի մասնակցելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին

Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլը չի մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտնում է թուրքական «Hurriyet» պարբերականի կայքը: Աղբյուրին հայտնի է դարձել, որ Գյուլը մերձավոր շրջապատում ունեցած մասնավոր զրույցների ժամանակ հստակ նշել է, որ չի պատրաստվում առաջադրել իր պատգամավորական թեկնածությունը Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) առաջիկա ընտրություններում:
Թուրքիայի նախկին նախագահը որպես պետական գործիչ մտադիր է շարունակել իր գործունեությունը քաղաքական ու քաղաքացիական, ազգային ու միջազգային զանազան հարթակներում: զբաղվել քաղաքական գործունեությամբ:
«Սպասվում է, որ Գյուլն ակտիվ դերակատարություն կունենա արտաքին քաղաքականության, մասնավորապես մերձավորարևելյան և եվրաինտեգրման հարցերում: Նա շարունակում է ստանալ միջազգային տարբեր համաժողովներին մասնակցելու հրավերներ»,- գրում է «Hurriyet»-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |