Տարածաշրջան11:43, 10 Մարտ 2015
Հաքան Ֆիդանը վերանշանակվել է Թուրքիայի հետախուզության ղեկավար

Թուրքիայի կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Հաքան Ֆիդանը հետ է վերցրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր դիմումը և վերանշանակվել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավարի պաշտոնում:
Ինչպես հայտնում է թուրքական «Աքշամ» թերթի կայքը, Արընչը հայտարարել է, որ Հաքան Ֆիդանը այդ հարցը քննարկել է վարչապետ Դավութօղլուի հետ, վերջինս էլ խորհրդակցել է նախագահ Էրդողանի հետ: Արդյունքում կայացվել է Ֆիդանի վերանշանակաման որոշումը: Նա շուտով կանցնի իր նախկին պարտականությունների կատարմանը:
Նշենք, որ հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնից Ֆիդանի հրաժարականը հարուցել էր Թուրքիայի նախագահի դժգոհությունը: Ֆիդանը MİT-ի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել փետրվարի 7-ին, իսկ փետրվարի 20-ին դիմում էր ներկայացրել հունիսի 7-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին ԱԶԿ-ի ցուցակով մասնակցելու համար: Ֆիդանը MİT-ը ղեկավարում էր սկսյալ 2010 թվականի մայիսի 25-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |