Տարածաշրջան09:04, 11 Մարտ 2015
Թուրք գործիչը կոչ է անում 1914-20թթ. հայերի գործողություններն ուսումնասիրող ինստիտուտ ստեղծել

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող (ASIMDER) թուրքական կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը ցանկություն էլ հայտնել, որ Վանի «YYÜ» համալսարանի շրջանակներում բացվի «հայերի իրականացրած կոտորածներն ուսումնասիրող ինստիտուտ»:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի` Վերոնշյալ համալսարանի ռեկտորի առաջիկա ընտրություներին ընդառաջ Էրմիշը հանդես է եկել հատուկ գրավոր հայտարարությամբ, որտեղ մասնավորապես կոչ է արվում հայերի գործողություններն ուսումնասիրող ակադեմիական կենտրոն հիմնել:
Չփաստարկված ու հիմնազուրկ պնդումներ անող Իրֆանը նշել է, թե ռուսների աջակցությամբ իբր հայ դաշնակցականները, հնչակյանները և ASALA-ի մարտիկները 1914-1920թթ. ջարդեր են կազմակերպել Վանում, Կարսում, Մուշում, Իգդիրում (Ցոլակերտ), Էրզրումում (Կարին), Հաթայում և մի շարք այլ վայրերում:
Նշենք, որ օրինակ ASALA-ն` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, ստեղծվել է 1975 թվականին, հետևաբար 1914-1920թթ. իրականացված գործողությունների մասին խոսք լինել անգամ չի կարող:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |