Տարածաշրջան11:13, 14 Մարտ 2015
Դավութօղլուն հանդիպել է սիրիական ընդդիմության հետ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայրաքաղաք Անկարայում հանդիպում է ունեցել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի միության (SMDK) նախագահ Ահմեդ Մուազ ալ Հաթիբի, ինչպես նաև Սիրիայի ազգային խորհրդի նախագահ Ջորջ Սաբրայի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև վերոնշյալ միության և խորհրդի մի շարք այլ պաշտոնյաներ:
Ըստ թուրքական «Փոսթա» լրատվամիջոցի` հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետը Սիրիայից եկած պատվիրակությունների հետ մի շարք հարցերի է քննարկել:
Մասնավորապես, վարչապետը, խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին, նշել է, որ Սիրիայի ապագայի վերաբերյալ որոշում կայացնողը պետք է ժողովուրդը լինի: Իսկ Թուրքիան` որպես բարեկամական երկիր, կաջակցի Սիրիային` ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
Թուրքիայի վարչապետը, ընգծելով, որ Սիրիայում ստեղծված անկայուն իրավիճակի մեղավորը նախագահ Բաշար Ասադն է, հավելել է, որ վերջինս կորցրել է լեգիտումությունը` թե Սիրայի ժողովրդի շրջանում, թե միջազգային ասպարեզում:
Ըստ Դավութօղլուի` «SMDK» -ն հանդիսանում է այն հիմնական ուժը, որի միջոցով Սիրիայում իրավիճակը կարող է կարգավորվել: Կողմերը նախ համակարծություն են հայտնել նաև այն հարցում, որմոտ ապագայում Սիրիայում կրակը պետք է դադարեցվի, ինչպես նաև վերջ տրվի երկրում առկա էթնիկ և կրոնական բախումներին:
Միաժամանակ, Թուրքիայի վարչապետը ցանկություն է հայտնել, որ «SMDK» -ն Թուրքիայում ևս պետք է ներկայացուցիչ ունենա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |