Քաղաքական12:03, 14 Մարտ 2015
Էրդողան. «Դարդանելի միջոցառմանը մեր կողքին 30 երկրների առաջնորդներ կլինեն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «MEMUR-SEN» արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է ապրիլի 24-ին, Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին կազմակերպվելիք միջոցառումների մասին:
Ըստ թուրքական «Աքթուել» լրատվակայքի` Էրդողանը հայտարարել է, որ միջոցառումներին մասնակցելու են մոտ 30 երկրների առաջնորդներ և բազմաթիվ այլ պաշտոնյաներ:
Էրդողանը մասնավորապես ասել է. «Դարդանելում և Թուրքիայի մյուս բնակավայրերում նշվող տոնակատարություններն այս տարի, 100-րդ տարելիցի կապակցությամբ, ավելի մեծ շուքով նշում: Ամեն անգամ մասնակցել եմ Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին: 100-ամյակին մասնակցում եմ որպես հանրապետության նախագահ: Մոտ 30 երկրների առաջնորդներ մեզ հետ Դարդանելում կլինեն: Նախարարների և մյուս պաշտոնյաների հետ միասին այդ թիվը ավելի մեծ կլինի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |