Տարածաշրջան07:04, 14 Մարտ 2015
Թուրքական իշխանությունների «Էրդողան» օպերացիան Twitter-ում

Թուրքիայում խիստ վերահսկողության տակ են առնվել սոցցանցերի, մանսավորապես «Twitter»-ի կեղծ հաշիվները: Թուրքական «haber.sol.org.tr» լրատվակայքի համաձայն՝ Ստամբուլի դատախազության հրահանգով Հանրային անվտանգության ապահովման վարչության կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների հատուկ թիմ է ստեղծվել, որը զբաղվում է «Twitter»-ում և այլ սոցիալական կայքերում ստեղծված կեղծ հաշիվներից Թուրքիայի նախագահին, վարչապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված վիրավորական հայտարարություններ ու հայհոյանքներ տարածող անձանց բացահայտման գործով: Իշխանությունների այս նախաձեռնությունը թուրքական լրատվամիջոցը բնորոշել է «Twitter-ում իրականացվող «Էրդողան» օպերացիա»:
Կեղծ հաշիվների հետ կապված էլեկտրոնային փոստերի, ինտերնետ մատակարարի ֆիքսած օգտատիրոջ տվյալների և այլ աղբյուրների հիման վրա մասնագետների խմբին հաջողվել է պարզել մի քանի օգտատերերի ինքնությունը: Ստամբուլի քրեական դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի և այլ պաշտոնյաների հասցեին վիրավորական գրառումներ անելու մեջ կասկածվող 3 օգտատիրոջ բնակարաններում խուզարկություն կատարելու որոշում է կայացրել: Խուզարկության արդյունքում քաղաքացիներ Վելի Հասան Ք-ն, Սերփիլ Ը-ն և Սերափ Ք-ն ձերբակալել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |