• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 17:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:40, 14 Մարտ 2015

Թուրքիայի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող ԵԽ զեկույցին

Թուրքիայի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող ԵԽ զեկույցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը  հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանում (ԵԽ) մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ զեկույցում Հայոց ցեղասպանությանն առնչվող հիշատակումների կապակցությամբ:

Բիլգիչի բնորոշմամաբ` նշյալ զեկույցում 1915 թվականի դեպքերի վերաբերյալ  տեղ են գտել պատմական ճշմարտությունից և իրավական հիմնավորումներից զուրկ արտահայտություններ:

Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության՝ Բիլգիչը մասնավորապես ասել է. «Այդ արտահայտությունները բոլոր տեսանկյուններից բավականաչափ խնդրահարույց են, և դրանք ափսոսանքով ենք ընդունում: Զեկույցն Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների համար ողբերգական ժամանակահատվածը մեկնաբանվում է ընտրովի արդարադատության զգացումով և միակողմանի մոտեցմամբ: Տվյալ խնդրի հետ կապված  մեր պետության մարդկային, ճշմարտացի և կառուցողական նախաձեռնություններն անտեսվում են, առաջ են քաշվում տրամաբանությունից դուրս և ոչ իրավական պահանջներ»:

Արտգործնախարարության խոսնակը ընդգծել է, որ տվյալ պատմական հարցը չիմացողները կամ դրանք քաղաքականության համար շահագործողները ոչ միայն վնասում են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, այլև խոչընդոտում են հայերի և թուրքերի` միասնաբար ապագա կառուցելու հավանականությանը:

«Մենք մեր եվրոպացի գործընկերներից ակնկալում ենք, որ կառուցողական մոտեցումից և անաչառ գիտական ուսումնասիրություններից խուսափող հայերին խրախուսեն լինել փոխզիջող և երկխոսող»,-ընդգծել է Բիլգիչը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի հանձնաժողովը վերննշյալ զեկույցով Եվրամիության անդամ երկրներին կոչ էր արել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}