• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:04, 16 Մարտ 2015

New York Times. Թուրքիան մեկուսանում է ՆԱՏՕ-ից

New York Times. Թուրքիան մեկուսանում է ՆԱՏՕ-ից

Ամերիկյան «New York Times» թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ չնայած Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում զետեղված հայտարարությանը, համաձայն որի, երկրի անվտանգության հարցերում ՆԱՏՕ-ին վերապահվում է առանցքային դեր, երբեք Թուրքիայի դերը դաշինքում այնքան անորոշ չի եղել, որքան հիմա:

Հոդվածագիրը շեշտադրումը կատարվում է Թուրքիայի հետ կապված երեք թեմաների վրա, որոնք վնաս են հասցնում ՆԱՏՕ-ի սկզբունքներին: Թուրքական «Այդընլըք» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ թեմաներն են`

1. «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարին ոչ բավարար մասնակցությունը: 

2. Չինաստանից ՆԱՏՕ-ի համակարգերին չհամապատասխանող հակահրթիռային համակարգեր գնելու մտադրությունը:

3. Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի իրականացրած օկուպացիայի վերաբերյալ հստակ դիրքորոշում չարտահայտելը:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու երկրի կառավարությունը, որոնք ՆԱՏՕ-ի հետ ամբողջական համագործակցություն չեն իրականացնում, բացահայտ կերպով  դաշինքի սկզբունքներին ու շահերին հակասող դիրքորոշում են որդեգրել: Խիստ քննադատության է ենթարկվել Թուրքիայի` ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերին չինտեգրվող չինական արտադրության մեծ հեռահարության հակահրթիռային համակարգերի գնման մտադրությունը: Դա լրջորեն անհանսգտացրել է արևմտյան դաշնակիցներին: Հիշեցվում է, որ չինական հրթիռային այդ համակարգերը ռիսկային են, և ԱՄՆ կոնգրեսականներն արդեն դեմ են արտահայտվել այդ գաղափարին:

Ամերիկյան թերթի քննադատություններից զերծ չեն մնացել վերջին շրջանում նկատվող ռուս-թուրքական հարաբերությունները և Թուրքիայի տարածքով անցկացվելիք ռուսական գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնությունը: Հոդվածի վերջում նշվում է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը ոչ մի կերպ չի պատկերացնում Թուրքիայի մեկուսացումը ՆԱՏՕ-ից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}