Տարածաշրջան09:38, 16 Մարտ 2015
ԻՊ-ի դեմ ռազմագործողություններում կօգտագործվի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով Անկարան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Թուրքիայի հարավային Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայում տեղակայել ամերիկյան Reaper տիպի անօդաչու մարտական ինքնաթիռներ, որոնք իրենց վրա կրում են ավիառումբեր:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների հարցերով Անկարայում այսօր կարևոր հանդիպումներ են տեղի ունենալու Թուրքիա մեկնած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ, պահեստազորի գեներալ Ջոն Ալենի և պետքարտուղարի օգնական Բրեթ Մըքգուրկի հետ:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայում մինչև հիմա տեղեկայված են եղել «Predator» տիպի 4 անօդաչու թռչող սարքեր, որոնք զինված են միայն տեսանկարահանող սարքերով և կատարում են հետախուզական աշխատանքներ: Բացի նոր տիպի մարտական անօդաչու սարքերից Ինջիրլիքի ռազմաբա է ուղարկվելու 15 հոգուց բաղկացած տեխնիկական անձնակազմ ԱՄՆ-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |