Տարածաշրջան11:16, 17 Մարտ 2015
Akşam. Թուրքիայի անկախ լրագրողները ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ պայքարում են իշխանությունների դեմ

Թուրք անկախ լրագրողները մեղադրվում են ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ հակաթուրքական քարոզչություն իրականացնելու համար: Իշխանական շրջանակներին մոտ կանգնած «Աքշամ» պարբերականի սյունակագիր Քայահան Ուղուրի բնորոշմամբ՝ թուրք լրագրողները համատարած պայքարի են դուրս եկել Թուրքիայի կառավարության դեմ:
Ըստ Ուղուրի՝ իրենց անկախ համարող մի շարք թուրք լրագրողներ ամերիկյան NED (National Endowment for Democracy-Ժողովրդավարության ազգային ֆոնդ) կազմակերպությունից գումարներ են ստանում, ինչը, «Աքշամ»-ի հոդվածագրի համոզմամբ, երևում է ինչպես «NED»-ի ինտերնետային կայքից, այնպես էլ վերոհիշյալ լրագրողների հոդվածներից:
«1983թ. հիմնված կիսապաշտոնական NED կազմակերպությունը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից: NED-ի հիմնադրման ժամանակ ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՀՎ – CIA) նախկին պետ Ուիլյամ Քոլբին «Վաշինգտոն փոստում» հրապարակած իր հոդվածում վերոհիշյալ կազմակերպության մասին գրել է. «Այլևս գաղտնի գործողությունների կարիք չունենք: Նախկինում մեր կողմից իրականացվող մի շարք գաղտնի գործողություններ այսուհետև բացահայտ կիրականացվեն»:
Իսկ 1991թ. NED-ի հիմնադիր Ալեն Վայնշթայնը դարձյալ «Վաշինգտոն փոստում» գրել է. «Մի շարք գործողություններ, որոնք ԿՀՎ-ն 25 տարի առաջ գաղտնի ձևով էր իրականացնում, այսօր NED-ն է իրականացնում»: Որոշ աղբյուրներ նույնիսկ բնութագրում են NED-ին որպես ԿՀՎ-ի ենթակառույց»,- գրում է «Աքշամը»:
Քայահան Ուղուրը նշում է, որ «Անկախ լրագրողների հարթակ»-ի անդամ թուրք հայտնի լրագրողները ֆինանսավորվում են հենց այս կազմակերպությունից: NED-ի անդամներին հեղինակը բնութագրում է որպես գյուլենականների հետ համագործակցող և տասնամյակներ շարունակ զանազան շարժումներ, ցույցեր, խռովություններ կազմակերպող, իսկ ներկայումս Թուրքիայի ներքին կայունությունը խաթարել ձգտող»:
Քայահան Ուղուրը համոզված է. «ԱՄՆ-ի պատվերով Թուրքիայի կառավարության դեմ ամեն տեսակ վիրավորանքներ գրող լրագրողների ազատ գործունեությունը ապացուցում է Թուրքիայում խոսքի ազատության գոյությունը, մինչդեռ իրականում հենց ԱՄՆ-ն կարիք ունի անկախ լրագրողների, քանի որ վերջին 10 տարվա ընթացքում ամերիկյան ոստիկանության կողմից մեծ թվով սևամորթ քաղաքացիներ են սպանվել: Ակնհայտ է, որ այդ փաստին որևէ անդրադարձ չկատարած ամերիկյան մամուլի հակաթուրքական հրապարակումները բոլորովին էլ բարի նպատակներ չունեն»:
Ըստ լրագրողի՝ ԱՄՆ-ի իրական նպատակը մեղադրանքների միջոցով Թուրքիային ճնշելն ու իր կամքը պարտադրելն է: Իսկ «անկախ» լրագրողները, Թուրքիայի նախագահի դեմ զանազան վիրավորական հայտարարություններ տարածելով, փորձում են այդ վիրավորանքներին ի պատասխան ձեռնարկվող քայլերը ներկայացնել որպես խոսքի ազատության սահմանափակման ապացույց: «Իհարկե, եթե մարդիկ հավատան NED»ի հնացած այս սցենարին»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |