• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:48, 18 Մարտ 2015

ԵԽ պաշտոնյան` Չիչեքին. «Ցեղասպանությունը նաև խղճի հարց է»

ԵԽ պաշտոնյան` Չիչեքին. «Ցեղասպանությունը նաև խղճի հարց է»

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է Թուրքիա այցելած Եվրոպական խարհրդարանի (ԵԽ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի հետ: Ըստ «Ագօս»-ի` հանդիպմանը անդրադարձ է եղել օրեր առաջ ԵԽ-ի ընդունած բանաձևին, որով Թուրքիային կոչ էր արվում ընդունել Հայոց ցեղասպանությունը:

Չիչեքը, նշելով, որ խորհրդարանները չպետք է դատարանների գործառույթ կատարեն, ասել է. «Մենք ամենաշատն ենք ցանկանում, որ 1915-ի իրադարձությունների վրա լուս սփռվի, սակայն դա ոչ թե խորհրդարանների, այլ պատմաբանների գործն է: Առանց որևէ դատական որոշման, ընդամենը պնդումների վրա հիմնվելով,  խորհրդարանների կողմից այդպիսի որոշումների կայացումը կարծում եմ, որ  չի նպաստի խաղաղությանը»:

Ի պատասխան Չիչեքի ելույթի` Բրոքը հիշեցրել է, որ իր երկիրը` Գերմանիան, ընդունել է իր կողմից իրագործված ցեղասպանությունը:

Չիչեքը կրկին պնդել է, որ հայկական հարցի պարագայում ոչ մի դատական որոշում չկա` ի տարբերություն Հոլոքոստի:  «Ցավալի իրադարձություններն այլ բան են, առանց դատական որոշման որևէ երկրի ցեղասպանություն կատարելու մեջ մեղադրելը` այլ բան»,- ասել է թուրք խոսնակը:

Այս անգամ Բրոքը պատասխանել է, որ ԵԽ անդամ երկրներում տարբեր կերպ են այս թեման քննության առնում և ԵԽ-ի համար այն քաղաքական լինելուց բացի, նաև խղճի հարց է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}