Տարածաշրջան11:16, 18 Մարտ 2015
Ինջիրլիքից թռիչք կատարած անօդաչու սարքը Սիրիայի զինված ուժերի կողմից

Թուրքիայի հարավային Ադանա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ին պատկանող Ինջիրլիքի ռազմաբազայից թռիչք կատարած «Predator» տիպի մարտական անօդաչու սարքը ոչնչացվել է Սիրիայի զինված ուժերի կողմից:
Թուրքական «Հյուրիյեթ»-ը, մեջբերելով սիրիական «Սանա» լրատվական գործակալության հայտարարությունը, նշում է. «Սիրիայի օդային պաշտպանական ուժերը ոչնչացրել են ամերիկյան թշնամական հետախուզական ինքնաթիռը»:
Ըստ մի շարք թուրքական լրատվամիջոցների` Սիրիայի Լաթաքիա նավահանգստի շրջանում ոչնչացված ամերիկյան թռչող անօդաչու սարքը զինված չի եղել:
Դեպքից որոշ ժամանակ անց ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը հայտարարություն է արել դեպքի հետ կապված և նշել է, որ սարքի ոչնչացման մանրամասները այժմ պարզաբանվում են:
Տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով Թուրքիան և ԱՄՆ համաձայնության էին եկել Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայել ամերիկյան «Reaper» տիպի անօդաչու մարտական ինքնաթիռներ, որոնք իրենց վրա կրելու էին ավիառումբեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |