• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:25, 19 Մարտ 2015

Անկարայի քաղաքապետի` հայկական թեմային առնչվող սկանդալային գրառումը Twitter-ում

Անկարայի քաղաքապետի` հայկական թեմային առնչվող  սկանդալային գրառումը Twitter-ում

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter միկրոբլոգի իր էջում, դիմելով Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրին, հարցում է արել, թե արդյոք նա հայկական ծագում ունի:

Գյոքչենը մասնավորապես հետևյալ գրառումն է կատարել. «Հետաքրքրությունից դրդված հարցնում եմ Գերմանիայի «Կանաչների կուսակցության» պատգամավորին: Ջեմ Օզդեմիր, պատասխանիր, խնդրում եմ, դու հայկական ծագո՞ւմ ունես»:

Այնուհետև Անկարայի քաղաքապետը խորհուրդ է տվել «նրանց, ովքեր Թուրքիային մեղադրում են ցեղասպանության մեջ, թող նախ իրենք առերեսվեն իրենց գործած ցեղասպանությունների հետ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևան կատարած իր այցի ժամանակ Ջեմ Օզդեմիրը կոչ էր արել Գերմանիային ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանությունը: Նաև ծաղկեպսակ դնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ Օզդեմիրն ասել էր, որ թուրքական ծագում ունենալու պատճառով ինքը պարտավորված էր այցելել Ծիծեռնակաբերդ»:

Գյոքչեքի թվիթերյան վերոնշյալ գրառմանն արձագանքել են մի շարք օգտատերեր: Թուրքական «nediyor.com» կայքում հրապարակված լուրի տակ մեկնաբանություն թողած Բյուլենթ Քենեշ անունով օգտատերը գրել է. «Մելիհ Գյոքչեք, հանկարծ ու չորոշես կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Թե չէ մի խելագար կարող է վեր կենալ ու հարցնել՝ դու կենդանի՞ ես»:

Իսկ Թուֆան Թուրենչը գրել է. «Անկարա գնալիս մարդ տխրում է: Ակնհայտ է, որ Մելիհ Գյոքչեքը այլևս ոչ թե քաղաքի հարցերով է զբաղված, այլ սրան-նրան լեզվակոխ անելով»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}