• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 17:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:11, 19 Մարտ 2015

Էրդողանի հարցը Հայստանին ու սփյուռքին` « Մենք100.000-ավոր փաստաթղթեր ունենք: Դո՞ւք ինչքան ունեք»

Էրդողանի հարցը Հայստանին ու սփյուռքին` « Մենք100.000-ավոր փաստաթղթեր ունենք: Դո՞ւք ինչքան ունեք»

«Եթե մեր ժողովրդի վերջին 100-150 տարվա տառապանքների հետևից գնանք, ապա հայերի պնդումներից մի քանի անգամ շատ ասելիք կունենանք ու ավելի շատ հաշիվներ կունենանք պահանջելու»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր տեղի ունեցած գիտաժողով-ցուցահանդեսի ժամանակ: Այն կազմակերպվել է Թուրքիայի կառավարության պետարխիվների վարչության կողմից Ստամբուլում` մարտի 19-21-ը: Գիտաժողով-ցուցահանդեսն ընթանում է այլ երկրների արխիվների ղեկավարների մասնակցությամբ և «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը 100 տարի անց” խորագրի ներքո: 

Էրդողանը, ով իր ելույթում զգալի տեղ է հատկացրել հայկական թեմային, ասել է, որ պատմության տարբեր ժամանակների նման համաշխարհային պատերազմի ժամանակ էլ ողբերգություններ ու ցավալի իրադարձություններ կարող է եղած լինեն, սակայն միայն հայերը չեն այդ իրադարձություններից տուժել:

Ըստ թուրքական «Քանալ հաբեր» լրատվական կայքի` Էրդողանը նշել է, որ Բալկաններում ու Կովկասում մուսուլմանների պատմականորեն ամենաշատ կոտորածները հենց այդ ժամանակահատվածում են կատարվել: Էրդողանը կրկին մեղադրել է հայկական կողմին` ասելով, որ երբ իրենք 2015-ը նշում են որպես իրենց հերոսական հաղթանակի տարի, ոմանք այդ տարեթիվը դարձրել են Թուրքիայի դեմ թշնամության դրոշակ: Թուրքիայի նախագահը մեղադրել է հայկական սփյուռքին աշխարհի տարբեր ծայրերում իրականացրած արշավի համար, որն իր խոսքերով հայերի տառապանքները վառ պահելուց բացի Թուրքիային ուղղված բացահայտ թշնամության դրսևորում է:

Էրդողանն արդեն ավանդական դարձած ոճով դիմել է Սփյուռքին ու Հայաստանին. «Հե՜յ հայկական սփյուռք, հե՜յ Հայաստանի ղեկավարություն, եկեք, համեցեք, մեր արխիվներն ու փաստաթղթերն այստեղ են, մենք 100 հազարավոր փաստաթղթեր ունենք: Դո՞ւք ինչքան փաստաթղթեր ունեք: Հանեք փաստաթղթերը, պատմաբաններին, արխիվագետներին, քաղաքագետներին, իրավաբաններին ու նույնիսկ հնագետներին լիազորենք այդ հարցի վերաբերյալ: Ուրիշ երկրներ շրջելով, լոբբիներ ձևավորելով ու ոչ պատշաճ ճանապարհներով Թուրքիաի դեմ իրականացրած արշավներով ոչինչ չեք շահելու»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}