Տարածաշրջան08:37, 19 Մարտ 2015
Թուրքիայի մեջլիսում պատգամավորը հնչեցրել է Հայոց ցեղասպանւթյուն արտահայտությունը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) մարտի 18-ին տեղի ունեցած հատուկ նիստը նվիրված էր Դարդանելի (Գալիպոլի, Չանաքքալե) ճակատամարտի 100 ամյակին և զոհերի հիշատակին: Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի՝ նիստի ժամանակ հնչած «ցեղասպանություն» բառը իրարանցում է առաջացրել պատգամավորների շրջանում:
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ- HDP) անունից ելույթ ունեցող պատգամավոր Լևենթ Թուզելն իր խոսքում հայերի նկատմամբ կատարվածը բնորոշել է որպես ցեղասպանություն:
Թուզելը մասնավորապես ասել է. «Մեր հայ քաղաքացիները՝ անատոլիացիները, լավ էին, երբ պատերազմում էին այնտեղ: Բայց մյուս կողմից էլ նույն ժամանակահատվածում Ստամբուլում՝ Բաբըալիում (Բարձր Դուռ), Սուլթանահմեթում, հայ մտավորականները աքսորվում էին: Եթե մենք բոլորս հպարտությամբ պարծենում ենք «Չանաքքալեն անանցանելի է» կարգախոսով և տեր ենք կագնում այդ կարգախոսը իրենց արյամբ գրած մարդկանց ժառանգությանը, ապա պետք է նաև անդրադառնանք հայերի՝ մարտի դաշտում կռվելու, աքսորվելու և ցեղասպանության զոհ դառնալու փաստին և այն քաղաքականւթյանը, որը Հրանտի նման մտավորականի սպանությունը հնարավոր դարձրած մեր քաղաքականությանը»:
«Լևենթ Թուզելի այն պնդումը, թե Չանաքքալեի մարտերի ընթացքում հայ մտավորականներն աքսորվել են և հայերը ցեղասպանության են ենթարկվել, խաթարեց խորհրդարանում տիրող հաղթական մթնոլորտը: Թուզելի ելույթը ծափահարեց միայն ԺԴԿ-ական Իդրիս Բալուքենը», - գրում է «Միլլիյեթը»:
Թուզելից հետո ելույթ ունեցած մի շարք այլ պատգամավորներ, այդ թվում ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ – MHP) խմբի ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուն և իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) ներկայացուցիչ Նաջի Բողթանջըն քննադատել են ԺԴԿ-ական պատգամավորին՝ ցեղասպանություն բառն օգտագործելու և իրենց բնորոշմամաբ «ռուսների հետ համագործակցելով ապստամբություններ կազմակերպող» հայերի օգտին խոսելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |