• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:49, 20 Մարտ 2015

Zaman. Ապրիլի 24-ն արդեն հեռու չէ, փախչելու տեղ չի մնացել, աշխարհը հիշելու է Հայոց ցեղասպանությունը

Zaman. Ապրիլի 24-ն արդեն հեռու չէ, փախչելու տեղ չի մնացել, աշխարհը հիշելու է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի իշխանությունների հետ առճակատման մեջ գտնվող գյուլենական ուժերի համակիր «Zaman» օրաթերթում սկանդալային հոդված է հրապարակվել: Zaman-ում սյունակ վարող Հոլանդիայի «Կանաչների ձախ կուսակցություն»-ից Եվրախորհրդարանի անդամ, ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Թուրքիա-ԵՄ խորհրդարանական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ջուսթ Լագենդիյքն իր «Պահարանի կմախքը» հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Հոդվածը դժգոհություն է առաջացրել իշխանամետ շրջանակներում: Մասնավորապես թուրքական «Yeniakit» լրատվակայքը  «Zaman-ը հիմա էլ սկսել է հայկական ստերը պաշտպանել» վերնագրով լուրի մեջ անդրադարձել է վերոնշյալին:

Ըստ «Yeniakit»-ի՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմացող դիքորոշմամբ հայտնի «Zaman» պարբերականի կողմից հայանպաստ հոդվածի հրապարակման միակ նպատակը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանությունը ջլատելն է:

Լագենդիյքն իր հոդվածը սկսում է հետևյալ նախադասությամբ. «Ապրիլի 24-ն արդեն հեռու չէ, փախչելու տեղ չի մնացել: Այդ օրը աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ հիշելու են Հայոց ցեղասպանությունը»: «Yeniakit»-ի դիտարկմամբ՝ նման բան գրելու հանդգնություն անգամ հայկական թերթերը չէին ունենա, իսկ Թուրքիայում հրապարակվող թերթում այդպիսի տողեր տեսնելն արդեն չափից դուրս է: Կայքը Լագենդիյքի հոդվածը բնութագրում է որպես «հակաթուրքական» և «սկանդալային»:

«Իր հոդվածում 14 անգամ ցեղասպանություն բառը օգտագործած Zaman-ի սյունակագիր Լագենդիյքը առաջ  է քաշել այն պնդումը, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարությունը նպատակ ունի Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) հերոսամարտի հարյուրամյա տարեդարձով  քողարկելու «Հայոց ցեղասպանությունը», - գրում  է կայքը:

«Yeniakit»-ը նաև դժգոհություն է հայտնում այն կապակցությամբ, որ Չանաքքալեի 100 ամյակի օրը (մարտի 18) առանց որևէ արգելքի հրապարակված Լագենդիյքի հոդվածը դեռ շարունակում է մնալ «Zaman» թերթի կայքում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}