Տարածաշրջան12:08, 23 Մարտ 2015
Գալիպոլիի առթիվ Էրդողանի հրավիրյալ հյուրերի թիվը սկսել է նվազել

Անկարան փորձում է Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) մարտերի 100 ամյակի հիշատակման արարողությունների օր նշանակված ապրիլի 24-ին ամեն կերպ ապահովել տարբեր երկրների հրավիրյալ առաջնորդների այցը Թուրքիա: Ու թեև նախկինում բազմիցս հայտարարվել էր, որ Գալիպոլիի միջոցառումներին թուրքական իշխանությունները հրավիրել են 102 երկրների նախագահների և այլ բարձրաստիճան անձանց, այժմ հնարավոր հյուրերի թիվը զգալիորեն սկսել է նվազել: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի` այժմ խոսվում է միայն 77 երկրների մասին:
Թերթը նաև գրում է, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում և Թուրքիայում անցկացվելիք միջոցառումները որոշակի հակադրությունների առաջացման պատճառ են դարձել նաև եվրոպական երկրներում: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ 2014-ին էր հայտարարել, որ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հիշատակման արարողություններին, մինչդեռ Անգլիայի արքայազն Չարլզը և նրա որդի Հարրին ընդունել են Թուրքիա այցելելու հրավերը:
Բացի այս, Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը վերջերս հայտարարեց ապրիլի 24-ին Հայաստան այցելելու և Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու իր մտադրության մասին:
Հայաստան-Թուրքիա ապրիլքսանչորսյան հակադրությունը միմյանց դեմ է հանել նաև հոլիվուդյան աստղերին: Այսպես, Ջորջ Քլունիի հեղինակային «Not On Our Watch» նախաձեռնության ամենամյա մրցանակը կհանձնվի Երևանում կայանալիք հիշատակի արարողությունների շրջանակներում: Նշյալ նախաձեռնության մեջ ներգրավված են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Մեթ Դեյմոնը և Բրեդ Փիթթը: Մյուս կողմից , եվրոպական կինոթատրոններում իր հաղթարշավն է շարունակում ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» (The Cut) ֆիլմը: Իսկ Թուրքիան համաշխարհային հանրությանը ներկայանում է Ռասել Քրոուի «Վերջին հույս» ֆիլմով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |