• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:07, 23 Մարտ 2015

Թուրքիային բաժին է ընկնում համաշխարհային ռազմարդյունաբերության 0.5 տոկոսը

Թուրքիային բաժին է ընկնում համաշխարհային ռազմարդյունաբերության 0.5 տոկոսը

Ռազմական արդյունաբերության ոլորտում դեռ սկսնակ Թուրքիան որոշակի առաջընթաց է գրանցել՝  համաշխարհային արդյունաբերությունում 17-րդ հորիզոնականից անցնելով դեպի 16-րդը:

Թուրքական «ekonomi.haber7.com»-ի տեղեկատվությամբ՝ 2010-2014թթ ժամանակահատվածի վերաբերյալ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտության ինստիտուտի (SİPRİ) զեկույցի համաձայն Թուրքիային դեռևս բաժին է ընկնում համաշխարհային ռազմական արդյունաբերության ընդամենը 0.5 տոկոսը, բայց այս առումով Թուրքիան արագ զարգացող երկրների թվին է պատկանում:

Ներկայումս Թուրքիայի ռազմամթերքի 50-60 տոկոսն արտադրվում է հենց երկրի ներսում և  ըստ SİPRİ-ի, այդ ցուցանիշով Թուրքիան է Նորվեգիայի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության մակարդակին: SİPRİ-ի՝ «արտահանում կատարող զարգացող երկրների» ցուցակում հայտնված Թուրքիան նախատեսել է 2015թ իր արտահանման ծավալները հասցնել 2 մլրդ դոլարի: Ռազմամթերք ներմուծող երկրների ցուցակում Թուրքիան գրավում է 7-րդ տեղը: Ընդ որում, Թուրքիան ամենաշատը զենք է ներմուծում ԱՄՆ-ից (58 տոկոս), Հարավային Կորեայից (13 տոկոս), Իսպանիայից (8 տոկոս):

Ամենամեծ ռազմամթերք արտահանող երկրներ են ճանաչվել ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը: Վերջինս անցած տասնամյակում 143 տոկոսով մեծացրել է համաշխարհային զենքի շուկայում իր մասնաբաժինը՝ գերազանցելով և խլելով Գերմանիայից խոշոր արտահանողների ցուցակի 3-րդ հորիզոնականը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}