Մարզական07:44, 23 Մարտ 2015
Իսպանական բասկետբոլի թիմը թուրքական իշխանություններից անվտագության երաշխիքներ է պահանջում
ՖԻԲԱ-ի ընթացիկ եվրագավաթի խաղարկության շրջանակներում իսպանական «Gran Canaria» բասկետբոլի թիմը մարտի 25-ին պետք է Թուրքիայում պատասխան խաղ անցկացնի թուրքական «Karşıyaka» թիմի հետ: Սակայն «Gran Canaria» ակումբը, Twitter միկրոբլոգի միջոցով սպառնալիք ստանալով «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունից, թուրքական իշխանություններից պահանջել է տրամադրել լիարժեք անվտանգության պահպանման երաշխիքներ 48 ժամվա ընթացքում:
Ակումբի ղեկավարությունը, ընգծելով դրա կարևորությունը, իր հայտարարության մեջ նշել է, որ եթե իրենց պահանջը չբավարարվի, այսինքն եթե Թուրքիան ի զորու չէ լիարժեքորեն ապահովել իրենց անվտանգությունը, ապա ակումբը չի մեկնի Թուրքիա:
Տեղեկացնենք, որ Իսպանիայում կայացած հանդիպման ժամանակ իսպանական թիմը 76-66 հաշվով առավելության էր հասել թուրքականի նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |