Քաղաքական08:43, 23 Մարտ 2015
Սերժ Սարգսյան. «Գալիպոլիի ճակատամարտը չի սկսվել ապրիլի 24-ին, և ոչ էլ ավարտվել է ապրիլի 24-ին»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «France 24-ի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գալիպոլիի ճակատամարտի հիշատակումը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողությանը հարմարեցնելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ընդունած որոշումն անվանել է «ժխտողականության ցինիկ դրսևորում»:
ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է. - «Ցավոք, մենք կրկին ականատեսն ենք լինում ժխտողականության, ներողություն բառիս համար, ցինիկ դրսևորման: Գալիպոլիի ճակատամարտը չի սկսվել ապրիլի 24-ին, և ոչ էլ ավարտվել է ապրիլի 24-ին, դա ակնհայտ է: Սա մի կողմից վիրավորանք է իր մեջ պարունակում, մյուս կողմից փորձ է խանգարել ապրիլի 24-ի միջոցառումներին»:
«Մեր նպատակն էր ոգեկոչել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը թուրք ժողովրդի հետ միասին», - ասել է Սարգսյանը, նշելով, որ դա է եղել Թուրքիայի նախագահին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը հրավիրելու պատճառը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |