Քաղաքական13:32, 24 Մարտ 2015
Լեհաստանի արտգործնախարարը Թուրքիա կմեկնի 150 հոգանոց պատվիրակությամբ

Լեհաստանի արտգործնախարարը թուրք պաշտոնակցի հրավերով մարտի 24-26 ժամանակահատվածում պաշտոնական այցով կլինի Թուրքիա: Ըստ թուրքական «turkiyegazetesi.com.tr» լրատվականի՝ Լեհաստանի արտգործնախարարին ուղեկցելու է 150 հոգուց կամզված մեծ պատվիրակություն:
Անկարայում Լեհաստանի դեսպան Միեջիսլավ Չինիուչը թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկու երկրների պաշտոնակից նախարարների հանդիպումը նպատակ ունի խթանելու երկկողմ հարաբերությունների տնտեսական և անվտանգության ոլորտները: Կողմերը քննարկելու են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Դեսպան Չինիուչը, հիշեցնելով, որ անցյալ տարի լրացել է Լեհաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 600 ամյակը, նշել է , որ երկու երկրների հարաբերությունները բավականին դրական են: Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ Թուրքիա եկող 150 հոգանոց պատվիրակության մեջ ընդգրկված են նաև խոշոր գործարարներ և նախարարներ, որոնք նպատակ ունեն քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության խնդիրներ: Դեսպանը նաև նշել է, որ ներկայումս Թուրքիայի և Լեհաստանի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը կազմում է 6 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |