Տարածաշրջան08:29, 24 Մարտ 2015
Ցնցումներ Թուրքիայի ներքաղաքական կյանքում

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առաջացած կոնֆլիկտը ցնցել է Թուրքիայի ներքաղաքական կյանքը:
Բյուլենթ Արընչի ու Էրդողանի միջև առաջացած հակասությունները վերաբերում են քրդական հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Բանն այն է, որ Էրդողանը ընդդիմացել էր գործընթացի հետ կապված դիտորդական հանձաժողով ստեղծելու առաջարկին` ասելով.«Հանձնաժողովի ստեղծումը հարմար չեմ գտնում»:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի` ի պատասխան սրան` փոխվարչապետը խիստ քննադատություններ էր հնչեցրել Էրդողանի հասցեին` ասելով, որ նախագահը չպետք է խառնվի կառավարության գործերին: Նա մասնավորապես ասել էր. «Կառավարությունը հանձնաժողովի ստեղծումը հարմար է գտել: Էրդողանի հայտարարությունը տեղին չեմ համարում»:
Էրդողան-Արընչ հակասությունները լայնորեն քննարկվում են քաղաքական կուլիսներում, իշխանամետ տարբեր պաշտոնյաներ հանդես են եկել Արընչին քննադատող հայտարարություններով` պահանջելով նրա հրաժարականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |