• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:29, 25 Մարտ 2015

Sabah. Ռուսաստանը Մինսկի խմբի գործընթացում կարող է կառուցողական դեր ունենալ

Sabah. Ռուսաստանը Մինսկի խմբի գործընթացում կարող է կառուցողական դեր ունենալ

Թուրք սյունակագիր Իբրահիմ Քալընը թուրքական «Սաբահ» պարբերականում «Պուտինի այցը և ռուս-թուրքական հարաբերություններ» վերնագրով  հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է ռուս-թուրքական հարաբերություններում առկա առանցքային խնդիրներին:

Քալընը իր հոդվածում նշում է, որ Ռուսաստանի նախագահի` 2014թ.  դեկտեմբերի 1-ին  Թուրքիա կատարած այցը շրջադարձային է ռուս-թուրքական հարաբերությունների համար, քանի որ այցի ընթացքում  Պուտինը բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ Ռուսաստանը  հրաժարվում է «Հարավային հոսք» գազատար նախագծի շինարարությունից և պատրաստվում է իր բնական գազը Թուրքայի միջոցով մատակարարել Եվրոպային:

Հոդվածագիրը նկատել է տալիս, որ թեև այցի շրջանակներում ստորագրվել էին ռուս-թուրքական տնտեսական համագործալցության ընդլայմանը միտված մի շարք պայմանագրեր, այնուամենայնիվ, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական որոշ հարցերում Անկարահի ու Կրեմլի դիրքորոշումները չեն համընկել: Պուտինի և Էրդողանի դիրքորոշումները մասնավորապես տարբեր են եղել ուկրաինական և սիրիական ճգնաժամերի հարցում, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրներում: Ի տարբերւություն Թուրքիայի`Ռուսաստանը կողմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության պահպանմանը,  քանի որ հակառակ դեպքում ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում քաոսային իրավիճակ կստեղծվի:

Հոդվածի հեղինակն անհեռանկարային է համարել Սիրիայի կառավարության ու ընդդիմության բանակցություններով երկխոսելու մասին արած Ռուսաստանի առաջարկը հետ, քանի որ Ասադի վարչակազմն ամեն անգամ տապալել է նման նախաձեռնությունները:

Հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ Իբրահիմ Քալընը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի:  Ըստ նրա` Ղարաբաղի հարցի լուծումը կնպաստի թե Հայաստան-Ադրբեջան և թե Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Եվ այդ առումով Ռուսաստանը Մինսկի խմբի գործընթացում կարող է կառուցողական դեր ունենալ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}