Տարածաշրջան14:21, 25 Մարտ 2015
Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն: Թուրքական «DurDe» հասարակական նախաձեռնությունը մարտի 27-ին ժողով է գումարելու, որին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եվրոպացի ակտիվիստներ:
Ժողովին ներկա կլինեն նաև հայ մտավորականներ և արվեստագետներ: «DurDe» հասարակական նախաձեռնության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ ժողովին ներկա կգտնվեն «Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման» (EGAM) նախագահ Բենիամին Աբթանը, «Հայկական ընդհանուր բարեգործական միության» (ՀԲԸՄ) Եվրոպայի պատասխանատու Նիկոլա Դավիթյանը:
Միջոցառումը տեղի կունենա մարտի 27-ին Ստամբուլում: Թուրքական հասարակական կազմակերությունների և ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն հարցեր` կապված համատեղ պայքարի կազմակերպման հետ: Նշվում է, որ հանդիպումն անցկացվելու է դռնբաց պայմաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |