Տարածաշրջան11:21, 26 Մարտ 2015
Թուրքական ամսագրի գրասենյակում պայթյուն է որոտացել, կա 1 զոհ և 2 վիրավոր

Թուրքական Adımlar» ամսագրի գրասենյակում նախօրեի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ամսագրի լրագրողներից Ունսալ Զորը, ևս երեք մարդ վիրավորվել է: Ստամբուլի ազատության պողոտայում գտնվող շենքի 3-րդ հարկում տեղակայված ամսագրի խմբագրությունը հայտնի է եղել «Մեծ Արևելքի մարտիկների իսլամական ճակատ» ահաբեկչական խմբավորման հետ ունեցած մերձ կապերով:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ ամսագիրը սերտ առնչություններ է ունեցել նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:
Ոստիկանական ուժերը տեղանքն առել են խստացված հսկողության տակ: Դեպքի վայրում աշխատում են ռումբեր վնասազերծող հատուկ մասնագիտացված խումբ: Նախնական վարկածի համաձայն` պայթյունի պատճառը եղել է ռումբի գործարկումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |