Տարածաշրջան13:35, 31 Մարտ 2015
Դավութօղլուն շտապ ժողով է գումարել պատանդառված դատախազի հարցով

Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով մահացած Բերքին Էլվանի գործը վարող Թուրքիայի հանրապետական դատախազության ծառայողական հանցագործությունների վարչության դատախազ Մեհմեթ Քիրազի պատանդառության կապակցությամբ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շտապ խորհրդակցություն է հրավիրել:
Ըստ թուրքական «Ռադիկալ» պարբերականի կայքի` Դավութօղլուին դեպքի մասին մանրամասներ են հաղորդել ներքին գործերի նախարար Սեբահեթթին Օզթուրքը և արդարադատության նախարար Քենան Իփեքը:
Հաղորդվում է, որ Դավութօղլուի հրավիրած շտապ խորհրդակցությանը մասնակցում են նաև երկրի ներքին գործերի և արդարադատության նախկին նախարարներ Էֆքան Ալան և Բեքիր Բոզդաղը:
Նշենք, որ դատարանի շենքում դատախազին պատանդ վերցրեած «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» ձախակողմյան կազմակերպության անդամները պահանջել են անմիջապես ձերբակալել Բերքին Էլվանին սպանած ոստիկաններին, որոնց թաքցնում են, ինչպես նաև պահանջել են որպես միջնորդ ներգրավել պատգամավոր Սեզգին Թանրըքուլուին: Նրանք իրենց պահանջները իրականացնելու համար ժամանակ են տվել մինչև 15:35 (թուրքական ժամանակով):
Հիշեցնենք, որ Բերքին Էլվանը Թուրքիայի ալևի կրոնական համայնքի ներկայացուցիչներից է: Նա 2013թ. Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և ամիսներ շարունակ գտնվելով կոմայի մեջ մահացել 2014-ին: Պատանու մահը հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |