Տարածաշրջան12:45, 31 Մարտ 2015
Զանգվածային հոսանքազրկում Թուրքիայում. չի բացառվում ահաբեկչության վարկածը

Այսօր Թուրքիան գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել է: Առանց էլեկտրականության է մնացել 79 նահանգ: Ժամեր շարունակ չվերացվող անսարքությունները Թուրքիայում զանազան մեկնաբանությունների առիթ են հանդիսացել:
Մասնավորապես թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի կայքը ներկայացնում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) պատգամավոր Մահմութ Թանալի՝ Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառումը, որտեղ ասվում է.
«Քանի որ կառավարությունն էլեկտրամատակարար ընկերություններին չի վճարել իր պարտքը, նրանք ընդհատել են էլեկտրամատակարարումը: Ահա սեփականաշնորհման վնասները. Միայն Վանում էլեկտրականություն կա»:
Անկարայում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն էլ` Եվրոպան Թուրքիային հանել է էներգետիկ միջկապակցման համակարգից: Թեմայի հետ կապված մի թուրք պաշտոնյա, որի անունը աղբյուրը չի հայտնում, հետևյալ կարծիքն է արտահայտել.
«Երեկ լոկալ վթար էր տեղի ունեցել, որի մեղավորը Թուրքիան էր: Սակայն Թուրքիան ուշացրեց այդ վթարի հետևանքների վերացումը: Եվրամիությունը, պատճառաբանելով, որ Թուրքիան որակյալ էլեկտրաէներգիա չի կարողանում ապահովել, հանեց նրան ԵՄ համակարգից: Ինչպես երևում է՝ խնդրի կարգավորումը 2-2.5 ժամից շուտ չի կարող լինել: Դեռ ավելի երկար էլ կարող է տևել»:
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է կատարել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Ըստ թուրքական «aktifmedya.com» լրատվակայքի՝ Թուրքիայի վարչապետը մասնավորապես ասել է. «Կարծում ենք, որ ինչ-որ խնդիր կա էլեկտրահաղորդման գծերի հետ: Մենք ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում ՝ նաև ահաբեկչության հնարավորությունը»:
Դավութօղլուն նաև հայտնել է, որ հոսանքազրկման հետ կապված ուսումնասիրություններ են սկսվել, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ճգնաժամի հետ կապված կլոր սեղան է հրավիրվել: Թուրքիայի վարչապետը նաև տեղեկացրել է,որ Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն առաջիկայում անհրաժեշտ մեկնաբանություններ կանի:
Թուրքիայի էլեկտրաէներգիայի մատակարար ընկերության ներկայացուցիչը հույս հայտնել է, որ մինչև օրվա վերջ խնդիրը կվերացվի: Նա նաև տեղեկացրել է, որ Ստամբուլում արդեն էներգամատակարարումը վերականգնվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |