Տարածաշրջան13:02, 01 Ապրիլ 2015
Թուրք-ադրբեջանական համատեղ խոշոր զորավարժությունն ավարտվում է

Թուրքիայի Քոնյա քաղաքում մարտի 2-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական «TURAZ Şahini 2015» համատեղ ռազմաօդային ուժերի զորավարժությունները մոտենում են ավարտին` ապրիլի 1-ին: Ըստ թուրքական «Հաբեր 7» լրատվական կայքի` ապրիլի 1-ին տեղի ունեցած զորավարժությանը ներկա են եղել Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարներ, բանակի գեներալներ Աքըն Օզթուրքը և Ռամիզ Թահիրովը:
Նրանք զորավարժության ժամանակ հետևել են ռազմական ինքնաթիռների ոսումնական թռիչքներին և կրակահերթերին: Զորավարժության նախավերջին օրը փորձարկվել է F-16 և F-4 ինքնաթիռների վրա տեղադրված MK 82 տիպի ռումբը, ապա ինքնաթիռները իրականացրել են մի շարք խուսանավումներ:
Թուրքիան զորավարժությանը ներկայացված է եղել 6 ռազմական ինքնաթիռով և 7 ուղղաթիռով, իսկ Ադրբեջանի կողմից զորավարժության ժամանակ գործի է դրվել 6 ռազմական ինքնաթիռ և 4 ուղղաթիռ, ինչպես նաև 104 հոգանոց անձնակազմ:
Թուրքիայի «Անատոլիական արծիվ» ռազմաուսումնական կենտրոնի հրամանատար Յարբայ Հասան Շեֆեր Չելիքերը ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի զորավարժությունները տեղի են ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան:
Հիշեցնենք, որ նույն զորավարժության ժամանակ մարտի 5-ին Քոնյա քաղաքից 22 կմ հեռավորության վրա կործանվել էր F-4 տեսակի ռազմական ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել էր երկու օդաչու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |