• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:10, 01 Ապրիլ 2015

Թուրքիայում պատանդ վերցված դատախազը մահացել է հրազենային ծանր վիրավորումից

Թուրքիայում պատանդ վերցված դատախազը մահացել է հրազենային ծանր վիրավորումից

Նախօրեին դատարանի շենքում պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը:  Ահաբեկիչների հետ 9 ժամ տևած բանակցությունները դրական արդյունք չեն տվել: Ոստիկանության հատուկ ջոկատայինների իրականացրած օպերացիայի արդյունքում վնասազերծվել ու սպանվել է երկու ահաբեկիչ: Օպերացիայի ընթացքում դատախազ Քիրազը կրծքավանդակի և որովայնի շրջանում հրազենային ծանր վնասվածք էր ստացել: Թեև շտապ օգնության մեքենայով նրան իսկույն տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել: 

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» ներկայացուցիչները պատանդ էին  վերցրել Էլվանի սպանության գործը վարող դատախազ Քիրազին հենց դատարանի շենքում: Նրանց հիմնական պահանջներն էին՝ Բերքին Էլվանին սպանած ոստիկաններին տրամադրել ուղիղ եթեր, որի ժամանակ պետք է հանդես գան խոստովանությամբ, այդ ոստիկաններին դատել ժողովրդական դատարաններում, մեկ օրվա ընթացքում հանել մեղադրանքները բոլոր այն մարդկանց վրայից, ովքեր Բերքին Էլվանի համար  բողոքի ակցիաների մասնակցելու մեղադրանքով հարցաքննության են ենթարկվել, կորցրել են իրենց աշխատանքը ու ձերբակալվել:

Բերքին Էլվանը Թուրքիայի ալևի կրոնական համայնքի ներկայացուցիչներից է: Նա 2013թ. Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և ամիսներ շարունակ գտնվելով կոմայի մեջ մահացել 2014-ին: Պատանու մահը հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}