• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:38, 02 Ապրիլ 2015

Թուրքիայի արտաքին գործերի նախարար. «Մենք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի անօրինական կարգավիճակը»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար. «Մենք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի անօրինական կարգավիճակը»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ  Չավուշօղլուն Մոլդովա կատարած պաշտոնական այցի ժամանակ, հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ , արտգործնախարար և Եվրաինտեգրման հարցերով նախարար Նատալի Գերմանի հետ:

Հանդիպումից հետո նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ հադիպման ընթացքում քննարկվել են թուրք-մոլդովական հարաբերությունների մի շարք կարևոր ուղղությունները:

Ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Ղրիմի հարցին, և այնտեղ ապրող  թաթարների կարգավիճակին:

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին` պնդելով որ Ղրիմի` Ռուսաստանին վերամիավորվելուց հետո այնտեղ ապրող թաթարները ճնշման են ենթարկվում :Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցի`Չավուշօղլուն որպես օրինակ` նշել է Ռուսաստանի իշխանությունների կողմից Ղրիմի թաթարներին պատկանող հեռուստալիքի փակումը:

«Մեր հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին բազմիցս տեղեկացրել էր այդ հարցերի մասին: Մենք տեղեկացրել էինք, որ  պատվիրակություն ենք ուղարկելու Ղրիմ: Մենք ստեղծեցինք պատվիրակություն, սակայն այժմ ռուսական և ուկրաինական իշխանությունները տարաձայնություններ ունեն այն հարցում, թե պատվիրակությունը որ կողմից  պետք է մուտք գործի Ղրիմ: Մենք հույս ունենք, որ այդ հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի և մենք այնտեղ մարդու իրավունքների խախտումները դիտարկելու և ուսումնասիրելու համար ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկենք»:

Չավուշօղլուն մեկ անգամ ևս կրկնելով, որ Թուրքիան կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը, ասել է.

«Մեր դիրքորոշումը Ղրիմի հարցում ծայրաստիճան պարզ է: Մենք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի անօրինական կարգավիճակը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}