Քաղաքական07:43, 04 Ապրիլ 2015
Էրդողան. «Ապրիլի 24-ը բովանդակալից ծրագրով կնշենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հյուսիսային սևծովյան գոտու Քարաբյուք նահանգ կատարած այցի ժամանակ ելույթ է ունեցել հանրության առջև: Էրդողանը, ըստ թուրքական «Հաբեր 61» լրատվակայքի, անդրադարձել է ապրիլի 23-25-ին Թուրիքայում կայանալիք պետական միջոցառումներին:
«Ապրիլի 23-ին` ազգային ինքնիշխանության և երեխաների օրը, Ստամբուլում մենք «Խաղաղության գագաթնաժողով» ենք անցկացնելու, որին մասնակցելու են աշխարհի առաջնորդները: Ապիլիլի 24-ին ցամաքային ռազմագործողությունների 100-ամյակը աշխարհի տարբեր ծայրերից եկած մեր բարեկամների հետ միասին բովանդակալից ծրագրով կնշենք: Իսկ ապրիլի 25-ին Ավստրալիայից և Նոր Զելանդիայից ժամանած մեր բարեկամները կանեն իրենց միջոցառումները, մեր երիտասարդներն էլ արևածագի քայլերթը կիրականացնեն: Ձեզ էլ եմ հրավիրում»,- դիմել է քաղաղացիներին Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը ավելի քան 100 երկրների նախագահներին և կառավարության ղեկավարների ապրիլի 24-ին հրավիրել է Թուրքիա՝ միասին նշելու Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) մարտերում թուրքական զինուժի տարած հաղթանակի 100-ամյակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |