• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 01:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:12, 04 Ապրիլ 2015

Թուրքական Sabah-ն անդրադարձել է ASALA-ի անունից տարածված հայտարարությանը

Թուրքական Sabah-ն անդրադարձել է ASALA-ի անունից տարածված հայտարարությանը

Թուրքական «Սաբահ» իշխանամետ թերթի կայքն անդրադարձել է ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) անունից տարածված այն հայտարարությանը, որով կազմակերպությունը երկրների ղեկավարներին կոչ է արել չմասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Դարդանելում կազմակերպվելիք միջոցառումներին:

Հայտարարության մեջ դատապարտվում էր Թուրքիայի ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության հիշատակման օրը կազմակերպվելիք տոնախմբություններն ու նշվում, որ դրանց կայանալու դեպքում ԱՍԱԼԱ-ի ռազմական խորհուրդը կքննարկի Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների վերսկսման ծրագիրը:

Կայքի հաղորդմամբ`ԱՍԱԼԱ-ի անունից նմանատիպ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել Թուրքիայի արտերկրյա դիվանագիտական առաքելություններին ու տուրիստական ընկերությունների էլեկտրոնային հասցեներին:

Sabah-ը վերոնշյալ զգուշացումը որակել է իբրև սպառնալիք` նշելով, որ ԱՍԱԼԱ-ն նպատակ ունի խուճապ առաջացնել, ահաբեկել Թուրքիա հրավիրված տարբեր երկրների առաջնորդներին: Հոդվածում նաև նշվում է, որ ԱՍԱԼԱ-ի սպառնալիքներին զուգահեռ ԱՄՆ-ում ու Եվրամիությունում ապրող ծայրահեղական հայացքներ ունեցող հայերը ֆիզիկական ուժով խոչնդոտում են թուրքերի կողմից այդ երկրներում կազմակերպվող միջոցառումները: Որպես օրինակ բերվում է 2014-ի օգոստոսի 18-ին Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացի Արթուր Միրզոյանի կողմից Մոսկվայում թուրքական դեսպանատան վրա կրակոցները, 2015-ի փետրվարի 27-ին Տորոնտոյի համալսարանում թուրքական ՀԿ-ների ծրագրած ժխտողական գիտաժողովի խափանումը հայ համայնքի կողմից և այլն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}