Գիտակրթական09:57, 04 Ապրիլ 2015
Ստամբուլի Բիլգի համալսարանը արգելել է Հայոց ցեղասպանության թեմայով կոնֆերանս անցկացնել
ԱՄՆ-ում հայ և թուրք գիտնականների կողմից ստեղծված «Նախագիծ 2015»- և «DurDe» պլատֆորմի «Հարյուրամյակի հիշատակման արարողություններ» ծրագրի շրջանակներում Ստամբուլի Բիլգի համալսարանի, Պատմության հիմնադրամի և UCLA-ի (Լոս Անջելեսի Կալիֆորնիա համալսարան) կողմից ապրիլի 26-ին կազմակերպվելիք «Հայոց ցեղասպանություն. գաղափարներ և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողով պիտի անցկացվեր: Բայց դա տեղի չի ունեցել, քանի որ Բիլգի համալսարանի ղեկավարությունը չի թույլատրել:
Կոնֆերանսին մասնակցելու էին աշխարհի տարբեր համալսարաններից հրավիրված այնպիսի պրոֆեսորներ, ինչպիսիք են Ջեյ Վինթերը (Յալե համալսարան), Նորման Նաիմարքը (Սթենֆորդի համալսարան), Դիրք Մոզեսը (Ֆլորենցիայի Եվրոպական համալսարան):
Թեմայի առնչությամբ խոսել է Բիլգի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Բուլենթ Բիլմեզը` ասելով. «Կոնֆերանսը կազմակերպում էին Պատմական հիմնադրամը, UCLA-ն և Բիլգի համալսարանը, որի կազմում ես կամ: Մեկ շաբաթ առաջ մեր դեկանը տեղեկացրեց, որ կոնֆերանսը չի կայանալու: Ցանկացա իմանալ ով և ինչու է նման որոշում կայացրել, բայց մեր համալսարանի ղեկավարությունից ոչ մի պարզաբանում չեղավ: Ապշելուց բացի ուրիշ ոչ մի բան չեմ զգում: Այդ մասին հայտնել եմ Պատմական հիմնադրամին և UCLA-ին: Այժմ համաժողովի անցկացման համար նոր սրահ են փնտրում Ստամբուլում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |