• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:20, 06 Ապրիլ 2015

Թուրքական իշխանամետ թերթ. «Թուրքիան քաոսի նախաշեմին է»

Թուրքական իշխանամետ թերթ. «Թուրքիան քաոսի նախաշեմին է»

Թուրքիան կանգնած է ներքին պառակտությունների և քաոսի վտանգի առաջ: Այս մասին ահազանգում է թուրքական իշխանամետ «Յենի Աքիթ» պարբերականը՝ «Երկրորդ Գեզի նախաձեռնություն. եթե այս ծրագիրը գործի, Թուրքիան մաս-մաս կլինի» վերնագրով հոդվածում:

Անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայում իրար հաջորդող տագնապալի իրադարձություններին՝ հոդվածագիրը դրանք բնորոշում է որպես «Երկրորդ Գեզիի փորձերը»:

Միջանկյալ նշենք, որ խոսքը 2013-ի հունիսին Ստամբուլի Գեզի զբոսայգու տարածքում նախատեսված անօրինական կառուցապատման դեմ որպես բողոքի ակցիա սկսված և Թուրքիայում մեծ իրարանցման ու զոհերի պատճառ դարձած հակակառավարական ցույցերի մասին է, որոնք հայտնի են «Գեզիի դեպքեր» անունով):

«Սադրիչ գործողություններ կարող են լինել:  Ուշադրություն, խնդրում եմ»,- ահազանգում է թերթը:

Հեղինակը հիշեցնում է օրեր առաջ Թուրքիայի համատարած հոսանքազրկման, այնուհետև «Balyoz» գործով մեղադրյալների իրավունքների վերականգնման դեպքերը («Balyoz» անվամբ հայտնի է այն ենթադրյալ ռազմական գործողությունը, որը  2003թ. իբրև թե թուրքական կառավարության հեղաշրջման  նախագիծ էր նախապատրաստել: Այս գործի շրջանակներում ժամանակին 365 հոգի էր մեղադրվել և նրանցից 325-ը ցմահ բանտարկության էր դատապարվել, սակայն ավելի ուշ պատիժները անհամեմատ ավելի մեղմացվել էին):

Հիշեցնելով նաև ստամբուլյան արդարադատության շենքում պատանդ վերցված այնուհետև հրազենային վնասվածք ստացած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի մահը՝  հոդվածագիրը պնդում է, որ այս ամենը բոլորովին պատահական չեն:

«Մի բան միանշանակ է: Թուրքիան մուտք է գործում ճգնաժամային ընտրական ժամանակաշրջան: Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Թուրքիայի տեսանկյունից, այլև մեր ողջ տարածաշրջանի համար, որը  խեղդվում է հետզհետե փտախտի վերածվող խնդիրների մեջ»:

Ալևիական կառույց համարվող «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» ներկայիս ակտիվացումն ու գործունեություն ծավալելը ևս, ըստ հեղինակի, պատահականություն չէ: Եթե Թուրքիայում, որը դեռ չի կարողացել լուծում տալ քրդական հարցին, հիմա էլ ալևիական  հարցը բարձրացվի, Թուրքիան կկորցնի մինչ այժմ ձեռք բերած իր բոլոր հաջողությունները և առնվազն 50 տարով հետ կշպրտվի:

«Հատկապես  Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի կողմից արհեստականորեն ալևիների հարցը բարձրացնելու նպատակով է հիմա առաջ մղվում  «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը»: Եթե ալևիների հարցը բարձրացվի, Թուրքիան միանշանակ կքայքայվի, մաս- մաս կլինի»:

Ընդգծելով, որ Անկարայի համար բացասական ուժերը ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի Թուրքիայում քաոս առաջացնելու համար,  հոդվածագիրը կոչ է անում թուրքական լրատվամիջոցներին, երկրի համար ծանր և նախաճգնաժամային այս իրավիճակում զերծ մնալ հրահրիչ, լարվածություն առաջացնող և երկրում քաոս ստեղծելուն նպաստող հրապարակումներից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}