Քաղաքական07:38, 07 Ապրիլ 2015
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը մեջլիսի ընտրություններին հայ թեկնածու կառաջադրի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայ թեկնածու կներկայացնի:
Թուրքական «Հաբերեվեթ» լրատվական կայքը հայտնում է, որ ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի տկն Սելինա Օզուզուն Դողանը ներառված է ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից քվոտայով ներկայացված թեկնածուների ցուցակում:
1977 թվականին ծնված Սելինա Օզուզուն Դողանը կլինի ԺՀԿ-ի Ստամբուլից առաջադրված պատգամավորի թեկնածու: Դողանը մասնագիտությամբ իրավաբան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ 550 անդամներով: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 10 տոկոս է: 2007թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեկ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետը 5-ից կրճատվեց 4 տարվա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |