Տարածաշրջան07:59, 07 Ապրիլ 2015
Թուրքիայի նախագահը մեկնել է Իրան, իրանցի պատգամավորները դժգոհ են Էրդողանի պահվածքից

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պատգամավորների վրդովմունքն են առաջացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի` Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքները, համաձայն որոնց, Իրանն աջակցում է Յեմենում իշխանությունը զավթած շիա հուսիդներին և ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն: Իրանի խորհրդարանի 65 պատգամավոր նախագահ Հասան Ռուհանիին կոչ են արել կարգի հրավիրել Էրդողանինև զգուշացնել, որ նման արտահայտություններ իրեն թույլ չտա անել:
Թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը, հղում անելով իրանական «Ֆարս հաբեր» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ մասնավորապես իրանցի պատգամավոր Ժաբար Քոջաքինեժադը, խոսելով Էրդողանի` Իրան կատարելիք այցի մասին, ասել էր. «Էրդողանը իշխանություններից և Իրանի ժողովուրդից պետք է պաշտոնապես ներողություն խնդրի»:
Իրանի նախագահի պաշտոնական հրավերով այսօր տեղի է ունցել Էրդողանը այցը Թեհրան: Վերջինիս հետ Իրան են մեկնել Թուրքիայի արգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, մաքսային և առևտրի նախարար Նուրեթթին Ջանիքլին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:
Նախատեսվում է, որ Էրդողանի գլխավորությամբ թուրքական պատվիրակությունը բացի նախագահ Ռուհանիից հանդիպելու է նաև Իրանի հոգևոր առաջանորդ այաթոլլա Սեյիդ Ալի Համենեի հետ:
Այցի շրջանակներում քննարկվելու են այնպիսի տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ինչպիսիք են` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը, Յեմենում, Սիրիայում, Իրաքում ստեղծված իրավիճակը և մի շարք այլ խնդիրներ:
Օրակարգի թեմաներից է լինելու վերջերս Իրանի միջուկային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունը «Միջուկային հնգյակ» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա)-ի հետ: Այցի ընթացքում տեղի է ունենալու նաև Իրան-Թուրքիա Բարձրագույն մակարդակի ռազմավարական համագործակցության երկրորդ խորհրդը:
Նշենք, որ Էրդողանի` Իրան կատարած այցի դեմ հանդես էր եկել Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հուսեյնի Նաքավի Հուսեյնը` նշելով, որ Իրանի կառավարությունը չպետք է թույլ տար, որ Էրդողանի մուտք գործեր Իրան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |