Տարածաշրջան13:35, 08 Ապրիլ 2015
2014-ին Թուրքիայում արգելափակվել է 70.856 կայք , որից միայն 1 296-ի դեպքում է արգելանքը հանվել

Օրեր առաջ Թուրքիայում արգելափակվել էին հանրահայտ YouTube , Facebook և Twitter սոցկայքերը: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի հավաստմամբ՝ նշյալ կայքերը միակը չեն, և ինտերնետային կայքերի ամբողջական կամ բովանդակության մի մասի արգելափակումներն էլ Թուրքիայում եզակի բնույթ չեն կրում: Անցյալ տարվա ընթացքում Թուրքիայում 44 տոկոսով աճել է արգելափակվող կայքերի քանակը:
Ըստ թուրքական «engelliweb.com» կայքում հրապարակված վիճակագրության՝ 2014թ. ընդհանուր առմամբ Թուրքիայում 23.558 կայք է արգելափակվել: Այդ թիվը 7.218-ով ավելին է, քան գրանցվել էր 2013-ին: Իսկ ահա 2015թ. առաջին քառորդում արդեն Թուրքիայում հասցրել են արգելափակել 5.372 կայք:
Ըստ աղբյուրի՝ ցուցանիշի նման աճի հիմնական պատճառն անցյալ տարվա փետրվարին Թուրքիայում ընդունված № 5651 օրենքն է, որը նախատեսում է ինտերնետային կայքերի բովանդակության վերահսկողություն: Այդ օրենքի հիման վրա հնարավոր է դարձել Թուրքիայի Հեռահաղորդակցության և կապի վարչության կողմից կայքերի արգելափակումը՝ առանց դատարանի որոշման առկայության:
Ընդհանուր առմամբ մինչ այսօր Թուրքիայում արգելափակվել է 70.856 կայք, որոնցից 66.244-ը՝ հենց վերոհիշյալ վարչության որոշման համաձայն: Եվ միայն 20.084-ի դեպքում է, որ արգելափակումն իրականացել է դատարանի որոշման հիման վչա: Իսկ արգելանքը հանվել է ընդամենը 1.296 –ի դեպքում: Նշվում է նաև, որ այս առումով ամենաշատն արգելափակվում է YouTube վիդեոպորտալը, որտեղ տեղադրված 584 տեսահոլովակ այս պահին Թուրքիայում անհասանելի են:
Թուրքիայում խոսքի ազատության նմանատիպ սահմանափակումները քննադատվել ու դատապարտվել են Եվրամիության կողմից: Քննադատական հոդվածներ են հրապարակվել նաև տարբեր երկրների առաջատար պարբերականներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |