• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 17:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:43, 08 Ապրիլ 2015

Թուրքիայի իշխող կուսակցությունը պատգամավորի հայ թեկնածու է առաջադրել

Թուրքիայի իշխող կուսակցությունը պատգամավորի հայ թեկնածու է առաջադրել

Հունիսի 7-ին տեղի են ունենալու Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Թուրքիայի քաղաքացի, հայազգի Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) կողմից  առաջադրվել է պատգամավորի թեկնածու:

Թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի տեղեկացմամբ՝Եսայանը թեկնածու առաջադրվելու վերաբերյալ  դիմում էր ներկայացրել մարտի 20-ին: Իսկ նախօրեին ԱԶԿ-ի կողմից հրապարակված թեկնածուների վերջնական ցուցակից պարզ դարձավ, որ ազգությամբ հայ քաղաքացու թեկնածությունը հաստատվել է:

Ընդհանուր առմամբ Ստամբուլի երեք ընտրական շրջանների համար ԱԶԿ-ն առաջադրել է 88 թեկնածու: Մարգար Եսայանն առաջադրվել է երկրորդ ընտրական շրջանում և թեկնածուների ցուցակում զբաղեցրել 12-րդ տեղը: Եթե Եսայանը ընտրվի, ապա նա կլինի ԱԶԿ-ի պատմության մեջ առաջին հայ պատգամավորը:

Մարգար Եսայանը 1997-ից  թղթակցել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթին, իսկ 2006-ին թերթում սկսել է վարել «Նեղ դուռ» (Dar Kapı) խորագրով սյունյակը:  2004թ. և 2007թ. լույս են տեսել նրա հեղինակած երկու գրքերը, որոնցից առաջինը՝ «Ներկայի նեղ սենյակը» («Şimdinin Dar Odası») արժանացել է հատուկ մրցանակի: Եսայանն աշխատել է նաև թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթում որպես սյունակագիր, համակարգող, իսկ որոշ ժամանակ նաև՝ գլխավոր խմբագիր: Սկսյալ 2013-ից թղթակցում է թուրքական իշխանամետ «Յենի շաֆաք» պարբերականին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}