Գիտակրթական10:55, 08 Ապրիլ 2015
Թուրքիայի հայկական դպրոցներին շնորհվել են մրցանակներ

Թուրքիայում «Մասնավոր դպրոցների միություն» կազմակերպության ամենամյա մրցանակաբաշխության արարողությանն այս տարի տարի մասնացկել են հայկական դպրոցներ և ստացել մրցանակ:
Մարտի 26-ին Ստամբուլում անցկացված մրցանակաբաշխությանը հայկական դպրոցներից ներկայացված էին՝ Եսայան դպրոցի տնօրեն Սաթենիկ Նիշանը, Քալֆայան դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Արման Ութուջույանը, Թարգմանչաց դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Հայկ Ասլանյանը, Դադյան դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Արսեն Արշըքը, Ֆերիքյոի Մերամեթչիյան դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Ավետիս Հաջինյանը և Բեզիջյան դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Սևան Գուրունը:
«Ակոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ մրցանակներ են ստացել Ունջույան, Քարագյոզյան, Փանգալթ Մխիթարյան, Սահակյան Նունյան դպրոցները, Յեշիլքոյի հայկական դպրոցը: Մրցանակները հանձնել է կազմկերպության համանախագահ Յուսուֆ Թավուկչուօղլուն: Մրցանակաբաշխության ցուցակում ընդգրկված է եղել 92 դպրոց, որոնցից ամենահինը հայկական Օրթաքոյի Թարգմանչաց դպրոցն է, որը հիմնվել է 230 տարի առաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |