Քաղաքական11:05, 09 Ապրիլ 2015
Էրդողանն անդրադարձել է ASALA-ի անունից հնչեցված նախազգուշացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրան Իսլամական Հանրապետություն կատարած այցից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:
Թուրքական «Haber3» լրատվականը տեղեկացնում է, որ լրագրողներից մեկը նշելով, որ հայերը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մեծ աշխատանքներ են տանում, իսկ Էրդողանի անցյալ տարվա ցավակացական ուղերձն է կոտրել է շատ կարծրատիպեր, նախագահին հարցրել է, թե որն է լինելու Թուրքիայի այս տարվա մարտավարությունը.
«Այս տարվա ուղերձը, տա Աստված, ապրիլի 23-ին Ստամբուլում խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ենք հղելու,- ասել է Էրդողանը: - Առաջին օրը Ստամբուլում խաղաղության գագաթնաժողովն է լինելու, հաջորդ օրն էլ մեկնելու ենք Դարդանել (Չանաքքալե): Երրորդ օրն էլ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ղեկավարների հետ միասին արարողություն ենք անցկացնելու»:
Իսկ ASALA-ի անունից օրերս տարածված նախազգուշական կոչին անդրադառնալով` Թուրքիայի նախագահը նշել է, թե հիմա էլ ASALA-ն Թուրքիա մեկնող հյուրերին է սպառնում:
«Արդեն պարզ է, թե ում և ինչու է դա անհանգստացնում: Պարզորոշ ցույց են տալիս, թե ովքեր են կանգնած իրենց ետևում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |