• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:27, 09 Ապրիլ 2015

24 հոգի 92 տարում. Թուրքիայի խորհրդարանի ոչ թուրք և ոչ մուսուլման պատգամավորները

24 հոգի 92 տարում. Թուրքիայի խորհրդարանի ոչ թուրք և ոչ մուսուլման պատգամավորները

Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված պատգամավորի թեկնածուների ցուցակներում ուշագրավ է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առկայությունը:

CnnTurk լրատվական ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի Հանրապետության հիմումից ի վեր (1923թ.)` 92 տարվա ընթացքում Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ -TBMM) պատգամավոր է ընտրվել ազգային և կրոնական փոքրամասնությունների 24 ներկայացուցիչ: Ըստ այդմ` թուրքական մեջլիսի առաջին հայ ( և ընդհանրապես՝ ոչ թուրք) պատգամավորը եղել է Պերճ Քերեսթեճյանը: Նա պատգամավոր է ընտրվել 1935-ին և երեք անգամ վերընտրվել որպես Աֆյոնքարահիսար շրջանից առադրված թեկնածու: Միակուսակցական շրջանում Քերեստեճյանից բացի Թուրքիայի խորհրդարանում կար փոքրամասնությունների ևս 5 ներկայացուցիչ` 2 հույն, 2 հրեա, 1 թուրք ուղղափառ:

1946թ. Թուրքիայի առաջին բազմակուսակցական ընտրություններում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջադրմամբ պատգամավոր ընտրվեցին 2 հույներ՝ Նիկոլա Ֆակաչելլին և Վասիլ Կոնոսը: Սակայն վերջինս շատ արագ հրաժարական տվեց: 27 տարվա միակուսակցական շրջանին վերջ դրած «Դեմոկրատական կուսակցության» (ԴԿ - DP) կառավարության ընթացքում թուրքական մեջլիսում պատգամավորական մանդատ է ստացել ընդհանուր առմամբ փոքրամասնությունների 10 ներկայացուցիչ:

1950-ից մինչև 1960-ի մայիսի 27-ի հեղաշրջումը Թուրքիայի խորհրդարանում կար 4 հրեա, 3 հույն և 3 հայ պատգամավոր: Հեղաշրջումից հետո փոքրամասնությունների ևս 3 ներկայացուցիչներ տեղ գտան մեջլիսում:

Թուրքիայի հանրապետական շրջանում մեջլիսում ընտրված փոքրամասնությունները ներկայացնող առաջին կին պատգամավորները եղել են հրեա Էրոլ Դիլեքը, հույն Քալուդի Լասկերին և հայ Հերմինե-Աղավնի Գալուստյանը:

1961թ. ընտրություններով Թուրքիայում սկիզբ դրվեց երկպալատ խորհրդարանի սկզբունքին: Հայկական ծագում ունեցող Պերճ Սահակ Թուրանն այդ շրջանում սենատի անդամ էր և պաշտոնավարեց մինչև 1964թ.: Հետագա 31 տարվա ընթացքում ԹԱՄԺ-ում որևէ փոքրամասնության ներկայացուցիչ որևէ պատգամավոր չի ընտրվել:  Եվ միայն 1995-ին հայտնի արդյունաբերող Ջեք Քամհինի որդին՝ Քեֆի Քամհինի պատգամավորությամբ ընդհատվեց այդ դադարին: Քամհինը պաշտոնավարեց 4 տարի, ինչից հետո նորից, մինչ 2011թ.  թուրքական մեջլիսում այլազգիներ չհայտնվեցին:

2011թ. սիրիացի Էրոլ Դորան ընտրվեց ԹԱՄԺ պատգամավոր: Այնուհետև նա շարունակեց իր գործունեությունը «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ –HDP)  շարքերում:

Այպիսով 92 տարվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանում ընդհանուր առմամբ  ազգային փոքրամասնությունները ներկայացնող 24 պատգամավոր է ընտրվել: Իսկ 2015թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից առաջադրվել է հայազգի Մարգար Եսայանը, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)  կողմից՝ հայազգի Սելինա Դողանը և հույն Օզջան Փուրչուն, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կողմից՝ հայ և եզդի թեկնածուներ Գարո Պայլանը, Մուրադ Մըհչըն, Ալի Աթալանը, Ֆելեքնազ Ուջան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}